2207 դիտում
08:06 31-10-2015
Կալանավայրում գտնվող Իսրայել Սարգսյանը պատրաստվում է հացադուլ հայտարարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի հարազատները համոզված են, որ վերջինիս անհիմն են անազատության մեջ պահում։ Իսրայել Սարգսյանի մայրը՝ Անժելա Բեգինյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել, քանի որ ապօրինությունների դեմ պայքարելու այլ ճանապարհ չի տեսնում։
Սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Սարգսյանը, տեղի է ունեցել 2014թ հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությանը։ Անժելա Բեգինյանի խոսքերով՝ դատավարությունը միտումնավոր արհեստական կերպով ձգձգվում է, քանի որ մեղադրող կողմը գիտակցում է, որ Իսրայել Սարգսյանի մեղքն ապացուցող փաստեր չունի։ Ըստ տիկնոջ՝ շուտով դատավարության մեկ տարին կլրանա, սակայն գործընթացն այդպես էլ չի թևակոխում ապացույցների հետազոտման փուլ»:
Նմանատիպ նյութեր
9441 դիտում
17:26 12-08-2020
Աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1174 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
958 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»