211652_close_icon

Եգիպտական ԶԼՄ-ները հայտնում են կործանված ռուսական օդանավի բեկորները հայտնաբերելու մասին

views-count3231 դիտում article-date 12:22 31-10-2015
Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնում հայտնաբերվել են այսօր առավոտյան կործանված ռուսական Airbus-321 ուղևորատար օդանավի բեկորները: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով եգիպտական «Յոում7»-ին: Թերթի տվյալներով՝ այս պահին Եգիպտոսի անվտանգության ուժերը շղթայել են օդանավի կործանման վայրը: Էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել մոտ 2 տասնյակ շտապ օգնության մեքենաներ: Հիշեցնենք, որ օդանավը ռադարներից անհետացել է Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց մոտ 23 րոպե անց: Այն պետք է թռչեր դեպի Սանկտ Պետերբուրգ: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նմանատիպ նյութեր