2573 դիտում
15:00 31-10-2015
Արմենը հարբած գնացել է մերսման սրահ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել մերսողուհիների նկատմամբ ու անհարմար դրության մեջ գցել նրանց
47-ամյա Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, այցելել է Երևան քաղաքի Բաղրամյան 49 հասցեում գտնվող «Ֆիդելլա» մերսման սրահ, որտեղ մերսման սրահի աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել` շուրջ 30 րոպե խաթարելով սրահի բնականոն աշխատանքը, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
16:00 22-03-2016
Նարեկը Մարիամին հրել-գցել է մեխերով տախտակների վրա եւ դաժան վերաբերմունք դրսեւորել
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան