Հակոբ Ավետիքյանի ղեկավարած կուսակցությունը համակիրներին կոչ է անում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին
Ռամկավար Ազատական Կուսակցության այսօրվա համագումարում ՌԱԿ ատենապետ է ընտրվել Հակոբ Ավետիքյանը: Ընդհանուր պատգամավորական ժողովին մասնակցել են ՀՀ մարզային ակումբներից և շրջանակներից ընտրված 105 պատգամվորներից 97-ը, ինչպես նաև սփյուռքից ժամանած հյուրեր ՌԱԿ նեկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիաբանանից, Եգիպտոոսից, Իրաքից և Հունաստանից: Այս մասին տեղեկացնում են ՌԱԿ Հանրապետական վարչությունից:
Համագումարը ընդունել է մի շարք բանաձևեր այդ թվում նաև սահմանադրության բարեփոխումների հանրաքվեյի կապակցությամբ: Կուսակցության համագումարը իր անդամներին և համակիրներին կոչ է արել առաջիկա հանրաքվեյում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:
Համագումարում ընտրվել է 20 հոգուց բաղկացած վարչություն և դիվանի կազմ: