Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը մասնակցելու է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային եւ երթին, իսկ կուսակիցներին ու համակիրներին հորդորում է միանալ
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ` հունիսի 19-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կայանալիք բողոքի ակցիային եւ դրան հաջորդող երթին:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ «Հանրապետություն» կուսակցությյան լրատվական ծառայությունից:
Նման որոշում կայացրել է կուսակցության քաղաքական խորհուրդը: Նշենք, որ կուսակցությունը նախագահում է նախկին վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հրահանգել է իր կուսակիցներին եւ համակիրներին մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային եւ կոչ է անում իր համախոհներին եւս մասնակցել հունիսի19-ին բողոքի ակցիային: