1271 դիտում
12:05 01-11-2015
Տեղի կունենա հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով
Նոյեմբերի 2-3-ը «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը` «Հայաստան-Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրով:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011 թվականից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները խնդիր ունեն նպաստել նաև այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:
Համաժողովները կազմակերպվում են ՀՀ և ՌԴ Նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների ղեկավարներ, ՀՀ մարզերի և ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում անցկացվում են տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերին նվիրված թեմատիկ քննարկումներ:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
21:58 30-03-2023
Մոսկվայում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողով
679 դիտում
18:57 21-08-2023
Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով
Այս բաժնից
469 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
544 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան