211652_close_icon
views-count3737 դիտում article-date 12:21 01-11-2015

Ռուս փրկարարները մեկնել են A321 ինքնաթիռի կործանման վայր. երեկոյան Սանկտ Պետերբուրգ կժամանի զոհվածների դիերը տեղափոխող առաջին ինքնաթիռը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Կահիրեից մեկնել են «Կոգալիմավիա» ավիաընկերության А-321 ինքնաթիռի կործանման վայր: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: «Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները մեկնել են А-321 ինքնաթիռի կործանման վայր: Ավիավթարից զոհվածների դիերը տեղափոխող առաջին ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ կժամանի այսօր երեկոյան»,- հաղորդել են նախարարությունից: Փրկարարները փնտրում են զոհերի դիերը՝ կործանված Airbus-ի մնացորդների տակ: Վթարի վայր են ուղարկվել շտապօգնության 170 մեքենաներ, որոնք զոհերի մնացորդները հասցնելու են Կահիրեի դիահերձարաններ: Նշենք, որ մեկ օդանավը կարող է տեղափոխել 80 դի:

Նմանատիպ նյութեր