211652_close_icon
views-count6768 դիտում article-date 09:20 02-11-2015

Եգիպտոսում ավիավթարի զոհերի դիերը տեղափոխող առաջին օդանավը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Կահիրեից Սանկտ Պետերբուրգ է թռչել Սինայի թերակղզում վթարված ռուսական A321 օդանավի զոհերով առաջին ինքնաթիռը, հաղորդում է BBC-ն: Երկրորդ ինքնաթիռը շուտով նույնպես ուղղություն կվերցնի դեպի «Պուլկովո» օդանավակայան: Այսօր առավոտյան կսկսվի զոհվածների հարազատների կողմից դիերը ճանաչելու գործընթացը: Հիշեցնենք, որ Airbus 321-ը կործանվել է Սինայի թերակղզու կենտրոնական մասում՝ Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից թռչելուց 23 րոպե անց: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նմանատիպ նյութեր