Կիևում հարբած վարորդը իր մեքենայով բախվել է ոստիկանական մեքենային. կա 6 վիրավոր
Կիևի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 6 վիրավոր: Կիևի Պոբեդա պողոտայում դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենան կայանել են միմյանց բախված ավտոմեքենաների հարևանությամբ: Այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեկ այլ մեքենա բախվել է ոստիկանական մեքենային:
Պարզվել է, որ վարորդը, ով կոմունալ ծառայության աշխատակից է` եղել է ոչ սթափ վիճակում: Վերջինս երկու ոստիկանների հետ հոսպիտալացվել է: