Պետերբուրգյան հրապարակում կգրվի «մամա» բառը և օդ բաց կթողնվեն 224 փուչիկներ՝ ի հիշատակ օդային աղետի զոհերի (լուսանկար)
Այսօր երեկոյան Սանկտ-Պետերբուրգի Դվորցովյան հրապարակում սպասվում է, որ տեղի կունենա հոկտեմբերի 31-ին A 321 օդանավի վթարի հետևանքով մահացած 224 ուղևորների հիշատակի արարողություն: Մարդիկ հավաքվելու են հրապարակում ու վառելու են հարյուրավոր մոմեր: Բացի այդ, հավաքվող մարդիկ իրենցով կձևավորեն «մամա» բառը:
Այդ ակցիայի խորհրդանիշը 9-ն ամսական փոքրիկ աղջնակն է՝ Դարինա Գրոմովան: Թռիչքից առաջ մայրը լուսանկարել էր երեխային ու տեղադրել սոցիալական ցանցում: Մայրը՝ Տատյանան, հայրը՝ Ալեքսեյը ու ինքը՝ Դարինան թռչել էին և մահացել:
NTV-ն տեղեկացնում է, որ հրապարակում 224 փուչիկներ օդ բաց կթողնվեն՝ ի հիշատակ բոլոր զոհերի: