211652_close_icon
views-count2749 դիտում article-date 16:37 02-11-2015

Զինծառայողները ճաշարանի հետնամասում հաշիվներ են պարզել, որոնք ավարտվել են բռնությամբ

20-ամյա Արա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ, 17 ճաշարանի հետնամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճաբանել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 32-րդ և 34-րդ հոդվածների համաձայն զինվորական կոչման բերումով իր նկատմամբ ստորադաս հանդիսացող , նույն զորամասի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ապահովման ջոկի վարորդ, շարքային Էմիլ Ջամալյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` պատճառելով վնասվածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր