211652_close_icon
views-count2494 դիտում article-date 19:02 02-11-2015

Եվա Կարնեյրոն դատի է տալիս Մոուրինյոյին

«Չելսիի» նախկին բժիշկ Եվա Կարնեյրոն դատական հայց կներկայացնի ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մարզչի հանդեպ դատաքննությունը առանձին կանցնի այն հայցին, որը Եվա Կարնեյրոն ներկայացրել է թիմին, թեպետ երկու գործն էլ իրար հետ կապված են: Մոուրինյոն կարող է անձնական պատասխանատվության ենթարկվել, եթե ապացուցվի, որ նա օժանդակել է բժշկի հեռացմանը ակումբի՝ խախտելով վերջինիս աշխատանքային իրավունքները: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 1-ին տուրում՝ «Սուոնսիի» հետ խաղում (2:2) Մոուրինյոն սեռական բնույթի վիրավորանքներ էր ասել Կարնեյրոյի հասցեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր