211652_close_icon
views-count2467 դիտում article-date 16:34 23-09-2015

Եվա Կարնեյրոն պատրաստվում է դատի տալ «Չելսիին»

«Չելսիի» բժիշկ Եվա Կարնեյրոն մտադիր է դատարան դիմել, որպեսզի փոխհատուցում ստանա ակումբից՝ իրենց աշխատանքից հեռացնելու համար: Հիշեցնենք, որ 36-ամյա բժիշկը ազատվել էր թիմի մարզումներին ու հանդիպումներին աշխատելուց, երբ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 1-ին տուրում՝ «Սուոնսիի» հետ խաղի (2:2) ժամանակ Ժոզե Մոուրինյոն դժգոհ էր մնացել նրանից և վիրավորական արտահայտություններ արել: Վերջին մի քանի շաբաթը Կարնեյրոն փաստաբանների հետ այս հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել: Բացառված չէ, որ կողմերը համաձայնության գան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 18-ին՝ «Արսենալի» հետ խաղից (2:0) առաջ «Չելսին» Կարնեյրոյին առաջարկել էր վերադառնալ իր աշխատանքին, սակայն մերժում էր ստացել:

Նմանատիպ նյութեր