211652_close_icon
views-count2869 դիտում article-date 08:45 03-11-2015

Խայտառակություն Լևոն Զուրաբյանի կատարմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը մանրամասներ է փոխանցում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ պատգամավորների հանդիպումից. «ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսևորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաև հայ պատգամավորներին, որոնք ստորաքարշության և ողորմելի վարքագծի բազմաթիվ դրսևորումների են ականատես եղել: Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել և մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից կամ հայտարարությունից, որտեղ նա ասում է, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ չլինեն, և դրանք պետք է անել ըստ անհրաժեշտության: Դրանից հետո Լեւոն Զուրաբյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին կոչ արեց հորդորել Հայաստանի իշխանություններին չիրականացնել սահմանադրական փոփոխություններ: Վալենտինա Մատվիենկոն Զուրաբյանի հարցրի սարսափահար է եղել՝ մտածելով, որ Զուրաբյանն ապրում է անցյալում, ենթադրենք՝ գիտի, թե 1983 թվականն է, և երկրում բոլոր կարևոր որոշումները կայացվում են Կրեմլում, և այդ պատճառով է որոշել Զուրաբյանին տեղեկացնել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ որոշումները կայացվում են այդ ինքնիշխան պետության և նրա ժողովրդի կողմից: Հայաստանի համար իսկապես խայտառակություն է, երբ երկրի խորհրդարանի պատգամավորը դիմում է այլ երկրի իշխանության ներկայացուցչին, որպեսզի նա միջամտի երկրի ներքին գործերին»:

Նմանատիպ նյութեր