211652_close_icon

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. բարեգործական կազմակերպությունում մահացել է 1 ամսական երեխա

views-count27204 դիտում article-date 09:39 03-11-2015
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում երեխա է մահացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կազմակերպություն է մեկնել ոստիկանութան Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ գիշերը՝ 03:00-ի սահմաններում, երբ մայրը փորձել է իր 1 ամսական տղային՝ Վաչեին, կերակրել, տեսել է, որ երեխան մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր