211652_close_icon
views-count4949 դիտում article-date 12:25 03-11-2015

«Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում մահացած 1 ամսական Վաչեն բացարձակ առողջ է եղել. ի՞նչը կարող էր մահվան պատճառ դառնալ

«Արմենիա Լայթ Հաուս» բարեգործական կազմակերպությունում նոյեմբերի 3-ին՝ գիշերը 03:00-ի սահմաններում մահացած 1 ամսական Վաչեն առողջական խնդիրներ չի ունեցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա Լայթ Հաուս»-ի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը: Նա նշեց, որ փոքրիկը հենց այդ օրն է բժշկի մոտ ստուգման ենթարկվել եւ ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: «Նա բացարձակ առողջ է եղել: Ընդամենը այսքանը կարող եմ ասել»,- ավելացրեց կազմակերպության փոխտնօրենը, ինչպես նաեւ չմանրամասնեց՝ իրենց բարեգործական կազմակերպությունում ապաստանած փոքրիկի մայրը բռնության զո՞հ է եղել, թե՞ անոթեւան՝ նշելով, որ այս պահին նախաքննություն է ընթանում եւ միայն նախաքննության ավարտից հետո կարող է մանրամասներ ներկայացնել: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/03/69361/]տեղեկացրել [/url]էր, որ նոյեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող երեխա է մահացել: Նշված կազմակերպություն էր մեկնել ոստիկանութան Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ գիշերը՝ 03:00-ի սահմաններում, երբ մայրը փորձել էր իր 1 ամսական տղային՝ Վաչեին, կերակրել, տեսել էր, որ երեխան մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր