211652_close_icon
views-count13632 դիտում article-date 13:56 03-11-2015

Իմ մորն արնաքամ արեցին. երգչուհի Աիդա Սարգսյանը մոր մահվան մեջ մեղադրում է բժիշկներին

Նոյեմբերի 1-ին մահացել է երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը, ինչի մեջ երգչուհին մեղադրում է բժիշկներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա գրառումը ներկայացնում է ստորեւ. «Շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է անժամանակ մայր կորցնել, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթեւ ձեռքով: Իմ մորն արնաքամ արեցին` գաստրասկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց, եւ ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք եւ անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորն արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ առողջ մարեց անգրագետ բժիշկների պատճառով իմ երիտասարդ մայրը, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլեւս ինձ հետ չէ: Վաղը իմ մոր հոգեհանգիստն է»:

Նմանատիպ նյութեր