872 դիտում
17:43 04-11-2015
Քաղաքապետի պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ մայրաքաղաքի սոցիալական ոլորտի աշխատակիցներին
Սոցիալական աշխատողի օրվա առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հյուրընկալել և պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել մայրաքաղաքի սոցիալական ոլորտի շուրջ 30 աշխատակիցների։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը շնորհավորել է սոցաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել անաչառորեն և կոչմանը նվիրված աշխատելու համար։
«Շատ պատվավոր ու պատասխանատու աշխատանք է։ Երկար ժամանակ պահանջվեց, որ մեր երկրում կայանա սոցիալական աշխատողի ինստիտուտը։ Եվ ի պատիվ ոլորտը կայացնողների՝ այսօր կենսաթոշակային, զբաղվածության և սոցիալական աջակցության բաժիններում աշխատողները ձևավորել են սոցիալական աշխատողների համակարգը։
Ձեր շնորհիվ մենք կանգնած ենք քաղաքացու կողքին, առաջ և նույն քաղաքացին մեր աչքի առջև է, հնարավորինս քաղաքային
իշխանության հոգածության կենտրոնում։ Քաղաքապետը իր հետևողականությամբ, պահանջկոտությամբ և մեծ հարգանքով
կանգնած է ձեր, ոլորտի թիկունքին և առաջիկայում նույնպես բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու, նկատի ունեմ այն
ծրագրերը, որոնք, բացի պետական պատվիրակված լիազորությունները, քաղաքապետարանի նախաձեռնությամբ պատասխանատվություն ենք ստանձնել իրականացնելու սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ։
Այսօր քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով ձեզ ենք փոխանցում մեր՝ քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի երախտիքի գնահատականը։ Շնորհակալ ենք ձեզ, շարունակեք նույն համերաշխությամբ և փոխանցեք մեր շնորհավորանքը նաև ձեր գործընկերներին»,- նշել է Կամո Արեյանը։
Այնուհետ քաղաքապետի առաջին տեղակալը Սոցիալական աշխատողի օրվա, սոցիալական ոլորտում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, ինչպես նաև սոցիալական աջակցութան տարածքային բաժինների շուրջ 30 մասագետների։
Նմանատիպ նյութեր
3280 դիտում
19:18 06-09-2016
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին
1537 դիտում
14:50 12-09-2014
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` ԱԻՆ ԵՓՎ մի շարք աշխատակիցների. ֆոտոշարք
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում