211652_close_icon
views-count2821 դիտում article-date 23:00 04-11-2015

Վրաստանի կրթության նախկին նախարարը Ուկրաինայի ոստիկանապետ է նշանակվել

Ուկրաինայի կառավարությունը երկրի Ազգային ոստիկանության պետ է նշանակել Խաթիա Դեկանոիձեին: Ուկրաինայի գլխավոր իրավապահ մարմնի ղեկավարումը հանձնվել է Վրաստանի կրթության նախկին նախարարին: Խաթիա Դեկանոիձեն Ուկրաինայում զբաղեցրել է նաեւ փոխարտգործնախարարի խորհրդականի պաշտոնը: Ոստիկանության պետի պաշտոնը առաջարկել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նշենք, որ նոյեմբերի 7-ից Ուկրաինայում կգործի Ազգային ոստիկանությունը` նախկին «միլիցայության» փոխարեն:

Նմանատիպ նյութեր