211652_close_icon
views-count1699 դիտում article-date 13:14 05-11-2015

Բրիտանիան չեղյալ է հայտարարել դեպի Շարմ Էլ Շեյխ բոլոր չվերթները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգվցած է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում տեղի ունեցած ողբերգական ավիաաղետի փաստով. չեղյալ են հայտարարել դեպի Շարմ Էլ Շեյխ բոլոր չվերթները, հաղորդում է egodnya.ua-ն: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդի խոսքով՝ որոշ ժամանակով հետաձգվել են այնտեղից դեպի Միացյալ Թագավորություն ծրագրված բոլոր չվերթները: Նա նշել է, որ տարբեր, այդ թվում՝ հետախուզական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ վթարը տեղի է ունեցել օդանավում պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով: Հիշեցնենք, որ ավիաաղետի հետևանքով զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր 7 անդամները:

Նմանատիպ նյութեր