211652_close_icon
views-count2053 դիտում article-date 15:05 05-11-2015

Նիդերլանդները նույնպես դադարեցրել է թռիչքները դեպի Շարմ Էլ Շեյխ

Մեծ Բրիտանիայից հետո դեպի Շարմ Էլ Շեյխ թռիչքները որոշ ժամանակով դադարեցնելու մասին է հայտարարել Նիդերլանդների արտգործնախարարությունը, հաղորդում է lenta.ru-ն: Բացի այդ, Նիդերլանդների Թագավորության դիվանագիտական գերատեսչությունը հորդորել է իր ավիաընկերություններին խուսափել Սինայի թերակղզու վրայով թռչելուց: Երկրի իշխանությունները նաև կոչ են անում իրենց քաղաքացիներին զերծ մնալ նշված վայր մեկնելուց: Ներկա պահին Շարմ Էլ Շեյխում է գտնվում Նիդերլանդների 408 քաղաքացի: Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Շարմ Էլ Շեյխի օդանավակայանից օդ բարձրանալուց 23 րոպե անց օդանավը կործանվել է: Զոհվել են բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: Կործանման վարկածներից մեկը ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համարում են պայթուցիկի գործադրումը:

Նմանատիպ նյութեր