7144 դիտում
09:19 17-01-2014
«Շինանյութի Սերոժը» մոտ 90 հոգանոց դելեգացիայով ժամանել էր Շարմ էլ Շեյխ՝ Ամանորը նշելու. Հրապարակ
«Շինանյութի Սերոժը, ով հայտնի է Աշտարակի ճանապաիհին կառուցած իր «էրմիտաժով», Ամանորն այս տարի որոշել էր անցկացնել Կարմիր ծովի ափին՝ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում։ Նա իր պատգամավոր փեսայի՝ Կարեն Բոթոյանի, ընկերների ու ընկերների ընտանիքների հետ մոտ 90 հոգանոց մի մեծ դելեգացիայով ժամանել էր Եգիպտոս և հանգիվանել «Նո– վոտել» հյուրանոցային համալիրում։ Մեր աղբյուրը պատահաբար հայտնվել է այդ հյուրանոցի նախասրահում։
Հյուրանոցի մենեջերը մեր հայրենակցին պատմել է, որ «այս հայերն» ամեն տարի գալիս են Եգիպտոս՝ սովորաբար ամենաէժան համարների համար նախապես վճարած, բայց հասնելուն պես այնպիսի աղմուկ են բարձրացնում, այնքան են վիճում ու բողոքում, որ տեղավորում ենք ամենաթանկ համարներում։ Նրանք, որպես կանոն, շրջում են թափորով, «սպարտիվկաներով», այլագգիների հետ չեն շփվում. Նոր տարվա գիշերն էլ շամպայնները բացում են և մեծ աղմուկով ազդարարում տարեմուտը 2 ժամ ավելի շուտ, քան Եգիպտոսում է գալիս։ Բանն այն է, որ Հայաստանում եւ Եգիպտոսում երկու ժամվա տարբերություն կա»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
22893 դիտում
19:10 13-08-2019
Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում. NEWS.am
2585 դիտում
15:25 02-02-2015
Շարմ Էլ Շեյխ-Մոսկվա ավիաչվերթի ուղևորուհին մահացել է թռիչքի ժամանակ
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am