948 դիտում
19:29 05-11-2015
Կրծողների դեմ պայքարի միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում
Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամսյա միջոցառումները: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով:
Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց
հատվածներում:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք է:
Նմանատիպ նյութեր
743 դիտում
12:35 29-04-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ
2069 դիտում
17:00 05-05-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ
1765 դիտում
17:06 23-05-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են ընթանում
Այս բաժնից
1840 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան