211652_close_icon
views-count1981 դիտում article-date 08:26 06-11-2015

ԱԺ պատգամավոր-ՃՈ դատական հակամարտությունը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է ԱԺ պատգամավոր-Ճանապարհային ոստիկանություն դատական հակամարտության մասին «ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ է ընդունել»:

Նմանատիպ նյութեր