4756 դիտում
11:50 06-11-2015
Ամերիկյան և բրիտանական հետախուզության ձեռքն են ընկել A321 օդանավում ռումբի մասին ԻՊ-ի էլեկտրոնային հաղորդագրություններ. The Times
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական գործակալություններին հաջողվել է արբանյակի միջոցով համատեղ հետապնդման արդյունքում ձեռք բերել Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 օդանավում ռումբի առկայության մասին «Իսլամական պետության» պատկանող ենթադրյալ էլեկտրոնային հաղորդագրությունները, գրում է The Times-ը:
Թերթի տվյալներով՝ ըստ այդ հաղորդագրությունների՝ պայթուցիկ սարքն անցկացվել է ուղևորներից մեկի ճամպրուկի միջոցով, իսկ հետո գործի դրվել օդանավում:
Հիշեցնենք, որ օդային աղետը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 օդանավը վթարվել էր Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի բոլոր 7 անդամները:
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
11:56 09-11-2015
Փորձագետները կարող են ռուսական A321 օդանավում ռումբի առկայության մասին առաջին տեղեկությունները տալ առաջիկա օրերին
1900 դիտում
11:33 19-11-2015
Ռուսական A321 օդանավում պայթեցված ռումբը նման է եղել այն ռումբերին, որոնցով 1999 թ-ին Մոսկվայում տներ են պայթեցվել
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել