211652_close_icon
views-count1731 դիտում article-date 11:56 09-11-2015

Փորձագետները կարող են ռուսական A321 օդանավում ռումբի առկայության մասին առաջին տեղեկությունները տալ առաջիկա օրերին

Առաջիկա օրերին փորձագետները ամենայն հավանականությամբ կտան Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 օդանավում հնարավոր պայթուցիկի մասին իրենց եզրակացությունը, տեղեկացնում է Ria Novosti-ն: Փորձագիտական քննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ պարզ տարբերակով ընդամենը 3-7 օր է պահանջվում՝ պարզելու համար, թե արդյոք օդանավի պայթյունի հետ կապ ունի պայթուցիկ սարք: Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ 217 ուղևորի տեղափոխող A321 օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ի առավոտյան, թռիչքից 23 րոպե անց: Զորհվել էին օդանավաի բոլոր ուղևորները, ինչպես նաև անձնակազմի բոլոր 7 անդամները:

Նմանատիպ նյութեր