46587 դիտում
19:48 06-11-2015
Ոստիկաններն ու քննիչները 2 օրվա ընթացքում հայտնաբերեցին Երևանում աշուղ Երազին մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին ու նրա մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները` ոստիկաության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի ՀԱԹ Բ-3 թաղամասի Անդրանիկի փողոցի 109 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Մեխակ Միրզոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 4-ին Երևանում Բաբաջանյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ:
Վրաերթի հետևանքով տեղում մահացել էր Ծովակալ Իսակովի 44/3 շենքի բնակչուհի, 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը, ով ավելի շատ հայտնի էր որպես աշուղ Երազ:
[color=#EF2929]Վրաերթից հետո Մ. Միրզոյանը վրաերթի ենթարկվածին թողել էր անօգնական և դիմել փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները նրան պատկանող ավտոտնակում հայտնաբերել են Opel Vectra մակնիշի 34 NQ 513 համարանիշի ավտոմեքենան, որի թափքը վնասված էր:
Ի դեպ` Մ. Միրզոյանն ու նրա ընտանիքի անդամները մեկուկես ժամ ոստիկանների և քննիչների հետ «մուկն ու կատու էին խաղում»` ասելով, որ մեքենան 20 օր է ` չի շահագործվում: Նրանք մեքենայի վրայից հանել էին շարժիչը, պատճառաբանելով, որ այն վերանորոգվում է, սակայն ճնշող փաստերի տակ Մ. Միրզոյանը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով:
[/color]
Քննիչ Հրանտ Պետրոսյանի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Քննիչ Հ. Պետրոսյանի որոշմամբ վարորդ Մեխակ Միրզոյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/04/69551/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով հետիոտնը Ծովակալ Իսակովի 44/3 շենքի բնակչուհի, 69-ամյա Էմմա Հովհաննիսյանը տեղում մահացել էր: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները` Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռոմիկ Կիրակոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Հրանտ Պետրոսյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+