69110 դիտում
22:06 06-11-2015
Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատարի տեղակալն ու Իջևանի հիվանդանոցի բժիշկները հրաշք են գործել` փրկելով երեխայի կյանքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 6-ին, ճանապարհային ոստիկաններն ու Իջևանի հիվանդանոցի բժիշկները հրաշք են գործել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծառայություն կատարելու ժամանակ նկատել է, որ մի կին անգհանգիստ և լացակումած օգնություն է խնդրում քաղաքացիներից:
[color=#EF2929]
ՃՈ վաշտի հրամանատարի տեղակալը կանգնեցնում է իր ծառայողական ավտոմեքենան և կինը մոտենում է նրան ու ասում, որ անչափահաս երեխան ընկել է իրեց տան բակի լողավազանի մեջ և ինքը անզոր է երեխային փրկել:
Կ. Մատինյանը առանց հապաղելու մտնում է լողավազան, դուրս բերում երեխային, ում անուն ազգանունը` ըստ տեղեկույթունների` Արմեն Մովսիսյան է, ու իր ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում Իջևանի բժշկական կենտրոն:
Այնտեղ էլ Հիպոկրատի երդմանն հավատարիմ` երեխայի կյանքը փրկում են տեղի բժիշկները:[/color]
Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25110 դիտում
23:01 07-06-2017
ԱՄՆ-ում կինն իր վրա է վերցրել ավտոմեքենայի հարվածը` փրկելով անծանոթ երեխայի կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ