1487 դիտում
08:45 07-11-2015
Այս տարի Հայաստանում սպառողական գները աճել են 4.4 տոկոսով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը վկայակոչել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը ու տեղեկացրել, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գները աճել են 4.4 տոկոսով։ Այս ցուցանիշը երեկ հրապարակել է ։
«Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության նշված 10 ամիսներին պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ այդ նույն ընթացքում, ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության նույնքան պաշտոնական տվյալների, ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանացել է 25– 30 տոկոսով։ Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն, աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան և այն էժանանար նաև Հայաստանում։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Իսկ սա ուղղակի ապացույցն է, որ Հայաստանում շուկայական տնտեսության ամենատարրական կանոնները չեն գործում, չկա մրցակցության ապրանքների ներմուծման ոլորտում», -գրել է թերթը:
Նմանատիպ նյութեր
6127 դիտում
09:40 07-05-2016
Հայաստանում սպառողական գները նվազել են 1,9 տոկոսով. «Հայկական ժամանակ»
873 դիտում
15:02 19-09-2022
Տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով
Այս բաժնից
877 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1759 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»