211652_close_icon
views-count15026 դիտում article-date 20:26 07-11-2015

Երևանում ոստիկանության փոխգնդապետը Nissan-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Աճառյան փողոցի և Ավան 3-րդ փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 44-ամյա Զավեն Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 34 PT 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 18-ամյա Ավագ Ռոստոմյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին ուղեկցել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Զ. Սարգսյանը աշխատում է ՀՀ ոստիկանության կենտրոնական շտաբում որպես ավագ ոստիկան, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ռոստոմյան սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վարժարանի 12-րդ դասարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ վարորդը դիմել է փախուստի ինչը չի համապատասխանում իրականությանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր