211652_close_icon

Կործանված A321 օդանավի սև արկղերը համակարգերի խափանում չեն գրանցել

views-count3778 դիտում article-date 16:28 08-11-2015
Եգիպտական Սինայի թերակղզու օդային տարածքում կործանված ռուսական A321 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները վկայում են, որ օդանավի համակարգերից որևիցե մեկի աշխատանքը խափանված չի եղել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային ավիացիոն հանձնաժողովը: Հաղորդագրությունում ասվում է, որ «սև արկղերի» վերծանումը վկայում է ինքնաթիռի նորմալ ռեժիմով թռչելու մասին: [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/07/69798/]Հիշեցնենք[/url], որ Եգիպտական Սինայում A321-ի վթարի հետաքննությունն իրականացնող հանձնաժողովը, որը վերծանել էր օդանավի սև արկղերի ինքնագրերը, պարզել է, որ ձայնագրության վերջին հատվածում լսվում է աղմուկ: Այդ մասին հայտարարել էր Հանձնաժողովի նախագահ Այման ալ-Մուքադդամը:

Նմանատիպ նյութեր