Մեքենան մխրճվել է վետերանների խմբի մեջ, կան զոհեր
Բելգիայում արտակարգ դեպք է տեղի ունեցել. մեքենան մխրճվել է վետերանների խմբի մեջ, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է և տասն էլ վիրավորվել, տեղեկացնում է Flanders News-ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեծահասակները ուղևորվել են՝ մասնակցելու Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից զինվորների հիշատակի արարողությանը:
Նախնական տեղեկություններով, վարորդը վատ է զգացել իրեն ու չի կարողացել կառավարել մեքենան: Զոհերի հարազատների հետ, ըստ աղբյուրի, աշխատում են հոգեբաններ: