Բիշքեկում ավտոմրցումների ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների խմբի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բիշքեկում ավտոշոուի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների խմբի մեջ,որի արդյունքում վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել Բիշքեկի Հաղթանակի հրապարակում, որտեղ ճանապարհ են կառուցել հատուկ Ղրղզստանի դրիֆթի առաջնության համար:
Նախնական տեղեկություններով, մրցուղու միջնամասում մեքենայի ղեկի կառավարման անսարքություն է տեղի ունեցել, որի պատճառով տրանսպորտային միջոցը դարձել է անկառավարելի:
Միջադեպից հետո մրցումները դադարեցրել են: