211652_close_icon
views-count41910 դիտում article-date 21:57 08-11-2015

Ողբերգական ավտովթար Լոռու մարզու Լեռնանցք գյուղում. կա 1 զոհ, 2 վիրավոր, վթարի վայր են ժամանել ՃՈ վաշտի հրամանատարն ու քննչական բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքից դեպի Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին բախվել են Լեռնանցք գյուղի բնակիչներ՝ 64-ամյա Վազգեն Հակոբյանի վարած «Ֆոլսվագեն-Գոլդ» մակնիշի 34 QL 728 համարանիշի և 31-ամյա Հրանտ Բարսեղյանի վարած «ԺՈՒԿ-Ա-06» մակնիշի 34 АR 746 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Ֆոլսվագենի» ուղևորուհի՝ 58-ամյա Հերիքնազ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Վ. Հակոբյանը գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանը, ում հանձնարարականով նույն բաժնում քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով, մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղի ժողովուրդը և ըստ գյուղացիների հայտնածի, շտապօգնությունն ու Ճանապարհային ոստիկանությունը գործել են օպերատիվ: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած Վ. Հակոբյանը վիրավոր Հ. Հակոբյանի ամուսինն էր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր