211652_close_icon
views-count6445 դիտում article-date 15:53 09-11-2015

Մոսկվայում կրկին կանգնեցրել են Երևան անօրինական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը

ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կադաստրային հաշվառումը և ճանապարհային պետավտոտեսչության վերահսկողության մայրաքաղաքային վարչությունը 2-րդ անգամ են ընթացիկ շաբաթում կանգնեցրել Մոսկվայից Երևան ուղևորվող «Բագտրանս» ընկերությանը պատկանող ավտոբուսը: Այդ մասին նշված է հաստատության կայքում տեղադրված [url=http://orgp.mos.ru/presscenter/news/detail/2285550.html]հաղորդագրության [/url]մեջ: Պարզվել է, որ ընկերությունը գրանցված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության ավտոբուսային կանոնավոր միջազգային երթեւեկության հաշվեկշռում։ Ավտոբուսը պատրաստվում էր 50 ուղևորի տեղափոխել Հայաստան: Այս պահին այն կայանված է հատուկ տարածքում, իսկ «Բագտրանս» ընկերությանը սպառնում է տուգանք՝ մինչև 150 հազար ռուբլու չափով: Նոյեմբերի 4-ին իրականացված ստուգման ժամանակ նույն ավտոբուսի արգելակային ու ղեկի համակարգում անսարքություններ էին հայտնաբերել, իսկ ընկերությունը տուգանքի էր ենթարկվել, սակայն մինչ օրս չէր վճարել այն: Բացի այդ, վարորդը չէր ստուգել ուղևորների փաստաթղթերը: Ստուգման չէր ենթարկվել նաև նրանց պատկանող ուղեբեռը:

Նմանատիպ նյութեր