211652_close_icon
views-count49950 դիտում article-date 09:30 10-11-2015

Մինչ շարքային քաղաքացին ՃՈ-ի հորդորով ավտոմեքենաների մուգ ապակիները վերացնում է, որոշ չինովնիկներ գերադասում են մնալ «խուլ ու համր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն քանի օր է, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի իրենց ավտոմեքենաների մգեցված դիմապակիները մաքրեն՝ այն բերելով ստանդարտին համապատասխան տեսքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ի հորդորին օպերատիկվորեն արձագանքել են ոստիկանության ծառայողները, կառավարության և Ազգային ժողովի որոշ անդամներ: Երեկ Չարենցի փողոցում ականատես եղանք, թե ինչպես էին մի քանի համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերեր մասնագետի մոտ հեռացնում մուգ թաղանթները (պլյոնկաները): Նույնիսկ շատ դեպքերում մգեցված ապակիների սրահների տերերը բարի կամք են դրսևորում և այդ ամենը անում են անվճար: Ֆոտոլրագրողը մի շարք ավտոմեքենաներ է նկարել՝ ՀՀ կառավարության, գլխավոր դատախազության առջև կայանված, որոնք հիմնականում սպասարկում և պատկանում են կառավարության անդամներին, գլխավոր դատախազության ներկայացուցիչներին և ազգային ժողովի պատգամավորներին: Այսօր մենք չենք հրապարակում այդ չինովնիկների ու պատգամավորների անունները՝ ներկայացնելով միայն նրանց «երկաթյա նժույգները» և հուսալով, որ հենց առաջինը իրենք կհարգեն օրենքը, մինչդեռ շարքային քաղաքացին, ստացվում է, ավելի օրինապաշտ է, քան որոշ պետական չինովնիկներ: Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես երթևեկում է առանց մգեցված ապակիներով ավտոմեքենայով, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ հորդորելու է իր գործընկերներին, որպեսզի վերացնեն ավտոմեքենայի վրայից մուգ «պլյոնկաները»՝ ասելով. «Օրենքը բոլորի համար է և բոլորս պետք է հարգենք օրենքը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր