211652_close_icon
views-count33396 դիտում article-date 09:20 28-11-2015

Մինչ շատ օլիգարխներ ու պետական չինովնիկներ գերադասում են Արայի լեռան վրա խաշ ուտել, Ֆիզկուլտինստիտուտի մի խումբ ուսանողներ լեռան մոտ գտնվող Ծաղկևանքի մատուռում Տերունական աղոթք են հնչեցնելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզառողջարարական ֆակուլտետի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և մասնագետ-ուսանողները հաշմանդամ մարզիկների հետ համատեղ կազմակերպել են արշավ՝ դեպի Արայի լեռ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականը օլիմպիական տարի է, և հաշմանդամ մարզիկները մասնակցելու են Պարաօլիմպիկ խաղերին, բուհը և մասնագետ-ուսանողները աջակցում են և պատրաստում նրանց՝ մասնակցելու այդ խաղերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ամենը կազմակերպվում է, որպեսզի բարձր պահվի հաշմանդամ մարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը: Իսկ կազմակերպիչններից է ամբիոնի վարիչ Սուսաննա Հովեյանը: Միջոցառման հովանավորությունն իր վրա է վերցրել Ֆիզկուլտինստիտուտը՝ ռեկտոր Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ: Հուսով ենք, որ 2016 թվականի Պարաօլիմպիկ խաղերին կունենանք հաղթողներ՝ տարբեր մարզաձևերում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին նման միջոցառումն է, և վստահ ենք, որ այն լինելու է շարունակական, իսկ մյուս պետական ու ոչ պետական բուհերը ևս ցանկության դեպքում կարող են միանալ նման լեռնագնացությանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ բոլորի «դուխը» տեղն է, և վստահ են, որ առանց խոչընդոտների կգրոհեն Արայի լեռը: Այնուհետև լինելու են Ծաղկևանքի մատուռում, որտեղ կատարվելու է մոմավառություն և հնչեցվելու է Տերունական աղոթք: Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Մարիամ Ոսկանյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր