1155 դիտում
15:03 10-11-2015
Հրատարակվել է «Ապրելու բանաձևի» 9-րդ հատորը. այն ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիներին
Ընթերցողի սեղանին է դրվել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 9-րդ հատորը։ Հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։
Նոյեմբերի 9-ին գրքի շնորհանդեսին, բոլոր ներկաները շնորհավորելով 9-րդ հատորի լույսընծայման կապակցությամբ, նշում էին, որ Գոհար Մարտիկյանը հերոս է, հերոս Արցախյան պատերազմում զոհված իր որդու՝ Աշոտի նման։ Տիկին Գոհարը նահատակված քաջ զինվորի սրբազան մոր կերպար է։ Եվ հեղինակի «Ապրելու բանաձևի» յուրաքանչյուր հատոր իսկապես հայրենասիրության ու հերոսականության անմոռաց դասեր է տալիս բոլորիս, բոլորիս հուզում ու ոգեշնչում։
Գոհար Մարտիկյանը մարդ է, որ նվիրված է անկախության գաղափարին։ Լինելով Եղեռնից մազապուրծ ծնողների զավակ, որոնք անվերջ պատմում էին ջարդի պատմությունները, մեծացել էր վրեժի զգացումը սրտում։
Հեղինակը հիշում է, որ միշտ մտածում էր՝ կգա՞ այն պահը, որ մենք կարողանանք մեր բազկի ուժը ցույց տալ թշնամուն։ «Եկավ պահը, մեր բազկի ուժը ցույց տվեցին տղաները, և նրանցից մեկն իմ որդին էր։ Ես դժվարանում եմ ասել, թե նա ինչքան լավ մարդ ու հայ էր։ Երբ ես նրան կորցրի, հասկացա, որ այս կորուստներն իրավունք չունեն աննպատակ լինելու, մանավանդ այդ կորուստը հանուն հայրենիքի, հանուն վրեժի և հանուն ազատ ապրելու է եղել։ Ու սկսվեց առաջին պատմությունը հենց Աշոտ Չախոյանից՝ իմ որդուց, որի սխրանքի պատմությունն առայսօր ինձ ապշեցնում, զարմացնում, ինչ-որ տեղ հպարտության զգացում է առաջացնում, որովհետև կյանքը զոհել գիտակցաբար հանուն ընկերների, հանուն հրամանատարի ապրելու, հանուն այն բանի, որ նրանք չընկնեն շրջափակման մեջ ու ապրեն, հերոսություն է։ Իսկ Աշոտներ, համոզված էի, շատ ունենք։ Երբ սկսեցի փնտրել, տեսա, որ հայ ազգն ամբողջությամբ Աշոտներից է բաղկացած։ Եվ ցանկացած պահի, երբ թշնամին նորից ոտնձգություն անի, ապա եթե ես՝ որպես կին, որպես որդեկորույս մայր, ասում եմ, որ պատրաստ եմ կանգնել տղաների կողքին, վստահ եմ, որ իրապես կանգնողը կկանգնի, փախչողը կփախչի։ Բայց էլի հաղթելու ենք մենք՝ կանգնողներս»,- նշում է տիկին Մարտիկյանը։
«Ապրելու բանաձև» գրքի 9-րդ հատորը լույս է ընծայվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախագահական դրամաշնորհի շրջանակներում «Ապրելու բանաձև» աշխատության արդեն 2-րդ հատորն է հրատարակվում։ «Մենք մեր փոքր լուման ենք ուզում ունենալ Գոհար Մարտիկյանի մեծ գործին։ Այսպիսով անմահացնում ենք մեր հերոսներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, նրանց անգնահատելի ու անչափելի սխրանքը։ Եվ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք ապրեցնել նրանց հիշատակը»,- իր խոսքում ասաց Կարեն Ավագյանը։
Տեղեկացնենք, «Ապրելու բանաձև» գրքի 9-րդ հատորը նվիրված է Սիսիանի, Վանաձորի, Չարենցավանի, Աբովյանի մեր հերոս զավակներին։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
3332 դիտում
13:28 12-05-2017
Հրապարակման է պատրաստվում Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների մասին պատմող «Ապրելու բանաձևի» 11-րդ հատորը
3783 դիտում
22:38 16-02-2018
Լույս է տեսել մերօրյա հերոսների սխրանքի պատմություններն ամփոփող «Ապրելու բանաձևի» 11-րդ հատորը
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին