211652_close_icon
views-count2819 դիտում article-date 14:55 10-11-2015

Ինչ հանգուցալուծում ստացավ 21-ամյա Թեհմինայի գործը, ով փախնելով հայրական տանից՝ քնել էր ընկերոջ հետ եւ նրան մեղադրել իրեն բռնի տիրանալու մեջ

Ինչպես տեղեկացրել էինք, 21-ամյա Թեհմինա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր կամքով հեռանալով հայրական տանից և ժամանակավոր բնակվելով իր մտերիմ Ռ. Մանուկյանի կողմից վարձակալած բնակարանում` այդ ընթացքում հիշյալ տանը իր կամքով սեռական հարաբերություններ էր ունեցել Ռ. Մանուկյանի հետ և այդ հանգամանքը իր ծնողներից թաքցնելու համար ՀՀ ոստիկանության ՇՄ Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քր.օր-ի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում էր տվել այն մասին, որ իբր Ռ. Մանուկյանը իրեն հարկադրել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս ընկերների հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Թեհմինա Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր