3647 դիտում
13:26 25-12-2015
23-ամյա Գառնիկը եղբոր եւ ընկերոջ հետ գնացել է գիշերային ակումբ՝ զվարճանալու, բայց նրանց ուրախությունը այլ հանգուցալուծում է ստացել
23-ամյա Գառնիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ եղբոր` Գոռ Սարգսյանի, ընկերների` Մայիս Հակոբյանի, Արման Սարգսյանի հետ զվարճանալու նպատակով գնացել է Ոսկետափ գյուղում գտնվող գիշերային ակումբ: Այնտեղ գտնվելու ընթացքում ժամը 03:50-ի սահմաններում Գառնիկ Սարգսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտությունն անջատելու հարցի շուրջ վիճաբանել է ակումբի աշխատակից Արմեն Մկրտչյանի հետ, որի ընթացքում բռունցքով և գարեջրի դատարկ շշով դիտավորությամբ հարվածել է վերջինիս և աջ աչքի եղջերաթաղանթի բարդ, թափանցող վնասվածքի` ծիածանաթաղանթի արտանկումով, ձախ հոնքի շրջանի, հոնքամիջի, ձախ ակնակապճի դրսային շրջանի, քթի մեջքի սալջարդ վերքերի ձևով նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2817 դիտում
19:21 21-10-2014
Նախկին ընկերուհուն փախցրած երիտասարդի և նրա ընկերոջ գործը հանգուցալուծում ստացավ
2635 դիտում
16:49 14-03-2015
Երևանում Գառնիկը ոտքերով և ձեռքերով ծեծել է հանգուցյալ եղբոր կնոջը
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր