1985 դիտում
08:55 12-11-2015
Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը «տեսառեգիստրով» կահավորված չի եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը մանրամասներ է փոխանցում Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի մասին.
«Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով այսպես կոչված՝«տեսառեգիստրով» կահավորված չի եղել։ Արդյոք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը։ Բայց որ միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ Է։ ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են։
Ավելին, ավտոբուսների ներսում ևս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր Է վերարտադրել նաև ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները։ Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ Է, որ դրա սեփականատեր «Կինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել իր շարժակազմը այդ սարքով կահավորելու համար։ Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով և նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում»:
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
15:10 04-12-2015
Տուլայում բուժվող Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարի տուժածներից մեկը կտեղափոխվի Երևան
20894 դիտում
20:36 14-10-2016
Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը, ըստ նախնական վարկածի՝ քնած է եղել. Վահան Մարտիրոսյան
32224 դիտում
20:51 15-02-2017
ՌԴ-ում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»