211652_close_icon
views-count1252 դիտում article-date 17:57 12-11-2015

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը մասնակցեց «Ճապոնական սեղաններ» քննարկմանը

Նոյեմբերի 11-ին Լեյդենի համալսարանում տեղի ունեցավ ավանդական «Ճապոնական սեղաններ» երեկո-քննարկումը: Միջոցառմանը շուրջ 40 դեսպանությունների հետ միասին, արդեն չորրորդ տարին շարունակ, մասնակցեց նաև Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «հարց և պատասխան ձևաչափով» Լեյդենի համալսարանի ուսանողությանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները, հալ-հոլանդական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը և ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները: Տեղեկանք. «Ճապոնական սեղաններ» միջոցառումը կազմակերպվում է Լեյդենի համալսարանի ուսանողական ասոցիացիայի կողմից: Այն ամեն տարի յուրահատուկ հնարավորություն է ընձեռում համալսարանի ուսանողությանը հանդպելու և իրենց հարցերն ուղղելու Նիդերլանդներում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներին, անմիջականորեն տեղեկանալու ներկայացված երկրների արտաքին քաղաքական մոտեցումներին ու խնդիրներին:

Նմանատիպ նյութեր