1376 դիտում
17:59 13-11-2015
Ներկայացվել են էկոզբոսաշրջային երթուղիների մասին տեսահոլովակներ
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի ամփոփումը, որի ժամանակ էլ կայացել է ծրագրի շրջանակում էկոզբոսաշրջային երթուղիների մասին նկարահանված 2 րոպե տևողությամբ գովազդային տեսահոլովակների ու ֆիլմերի առաջնադիտումը:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն անցկացվել է օգոստոսի 1-ից նոյեմբերի 13-ը Երևանում, «Արփի լիճ» ազգային պարկում, «Սոսու պուրակ» արգելավայրում, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում, Գոմքում և Հանքավանի արգելավայրերում: Արդյունքում նկարահանված տեսանյութերն անվճար կտրամադրվեն էկոզբոսաշրջային կազմակերպություններին` նշված ուղղություններով այցերն ակտիվացնելու համար:
Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները հնարավորություն են ստացել ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին: Դրանց ընթացքում «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանը խոսել է ֆիլմ նկարահանելու հիմնական սկզբունքների մասին:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանն էլ մասնակիցներին ներկայացրել է էկոզբոսաշրջության հիմնական գաղափարը և սկզբունքները, Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման նախադրյալները,
ինչպես նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների, վերջիներիս տարածքում գտնվող կենսաբազմազանության, ստեղծված էկոերթուղիների և տվյալ վայրերում զբոսաշրջության կազմակերպման օրենքների մասին տեղեկություններ:
Նախապես ընտրված աշխատանքային խմբերը բնության հատուկ պահպանությամբ տարածքներում հավաքագրել են տեղեկություններ էկոզբոսաշրջային ներուժի, կենսաբազմազանության, բնության և մշակութային հուշարձանների, շրջակա համայնքների վերաբերյալ: Ծրագրի մասնակիցներն այցերի ընթացքում հնարավորություն են ունեցել նաև գործնականում կիրառելու կինոստեղծման և կենսաբազմազանության դասընթացների ժամանակ ստացած տեսական գիտելիքները:
«Սոսու Պուրակ» արգելավայրում խումբը բացի մի քանի հարյուր տարեկան սոսիներից նկարահանել է Ներքին Հանդ գյուղի հին բնակատեղին, Քսաջրի եկեղեցին, բուսատեսակներ, կենդանատեսակներ, մշակութային այլ հուշարձաններ, բուժական աղբյուրը (ավանդությունների համաձայն), կեցության համար նախատեսված վայրերը:
«Արփի լիճ» ազգային պարկում աշխատանքային խմբին հաջողվել է տեսանկարահանել տասներեք տեսակի թռչուն, այդ թվում` Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր հավալուսն, սև արագիլ և այլն:
Հանքավանում նկարահանումներն ընդգրկել են Արզաքան-Մեղրաձորի և Հանքավանի ջրաբանական արգելավայրերը, Հանքավան և Արտավազ գյուղերը, Ծաղկունյաց լեռների շրջապատող այլ տեսարժան վայրեր:
Վայոց ձորի մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում նկարահանումներն ընդգրկել են նորաստեղծ Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոսբոսաշրջային երթուղու տարածքը` վիմափոր խաչքարերով:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի վերջին աշխատանքային այցի ուղությունը Գնիշիկ պահպանվող լանդշաֆտն էր: Այստեղ խմբին հաջողվել է նկարահանել շուրջ երեսուն Բեզոարյան այծ` վայրի բնության մեջ:
«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացրել է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
12:40 16-02-2021
Ժառանգության թվայնացում. անիմացիոն տեսահոլովակներ՝ սուրդո թարգմանությամբ
1783 դիտում
15:05 02-04-2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է այսօր գործարկվող նոր և առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին
3737 դիտում
19:38 27-01-2017
Անցկացվել է դեպի Ռուսաստան և Իրան կանոնավոր երթուղիների մրցույթը` 6-ը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին