1033 դիտում
20:41 13-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Աթենքում
Նոյեմբերի 11-ին Հունաստանի խորհրդարանի նախկին շենքում կայացավ Սալոնիկի «Արիստոտել» համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Իոաննիս Խասիոտիսի «Եղբայրական ազգերը փոթորկի մեջ. հայերը և հույները Արևելյան հարցի մեծ ճգնաժամերում (1856-1914)» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի Խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, Կիպրոսի Կրթության նախկին նախարար Քլերի Ագելիդուն, Հունաստանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Յորղոս Պուկամիսասը, Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը, Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաջյանը, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, հունահայ համայնքային կառույցների, գիտական և կրթական շրջանակների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչ Քերոբ Էկիզյանը: Իր խոսքում դեսպան Ղալաչյանը նշեց, որ Արևելյան հարցի շուրջ պրոֆեսոր Խասիոտիսի ծավալուն մենագրությունը գալիս է լրացնելու Հայկական հարցի և ցեղասպանության թեմայով վերջինիս ուսումնասիրությունների հարուստ ցանկը և ամրագրելու նրա բացարձակ հեղինակությունը` որպես հայ-հունական հարաբերությունների բացառիկ գիտակ և հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ:
Ելույթներով հանդես եկան Աթենքի Կապոդիստրիասի անվան պետական համալսարանի դասախոս Էվանթիս Հաջիվասիելուն, Կիպրոսի համալսարանի դասախոս Պետրոս Պապապոլիվուն, գրող, պատմաբան Սարգիս Աղաբացյանը և մենագրութան հեղինակ Իոաննիս Խասիոտիսը: Քննարկման մոդերատորն էր Մեցովոյի պետական համալսարանի դասախոս, Կոնստանդնուպոլսեցիների հայրենակցական միության նախագահ Նիկոլաոս Ուզունօղլուն:
Տեղեկանք։ Պրոֆեսոր Խասիոտիսի աշխատությունն ընդգրկում է 1856-ից 1914 թվականները և Արևելյան հարցին անդրադառնում է երբևէ չուսումնասիրված` համեմատական տեսանկյունից` զուգահեռ ներկայացնելով տվյալ ժամանակաշրջանում հայ և հույն ժողովուրդների պատմական իրադարձություններն աշխարհաքաղաքական լայնընդգրկուն համայնապատկերում: Հայկական հարցը ականավոր պատմաբանի գիտական գործունեության առանցքային թեմաներից մեկն է, ինչի վկայությունն են վերջին տասնամյակներում լույս տեսած տարաբնույթ ուսումնասիրություններն ու հոդվածները: 2011 թվականին Իոաննիս Խասիոտիսը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացի մեդալով` հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի, Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման համար:
Նմանատիպ նյութեր
887 դիտում
20:26 11-06-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Ռիգայում
1111 դիտում
21:38 18-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Իտալիայի Պիաչենցա քաղաքում
1299 դիտում
22:05 17-12-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Հռոմում
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված