211652_close_icon
views-count1992 դիտում article-date 23:59 29-06-2015

Դավիդ Յուրչենկո. Հայաստանի հավաքականում խաղալու հարցում դեռ չեմ կողմնորոշվել

Ռուսական «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հայտնել է, որ առայժմ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու վերաբերյալ որոշում չի կայացրել: «Ես առայժմ մինչև վերջ որոշում չեմ կայացրել: Հայաստանում մինչ այժմ հետաքրքրվում են, այնտեղ ցանկանում են, որ ես հավաքականում խաղամ: Սակայն ես չեմ ցանկանում լեգեոներների լիմիտի տակ ընկնում: Կարծում եմ, որ Ռուսաստանում պետք է ռուսաստանցի դարպասապահ խաղա, իսկ եթե ես լեգեոներ դառնամ, ապա դարպասապահի տեղը շատ բարդ կլինի գրավել: Ես առայժմ ոչ այո եմ ասել, ոչ էլ` մերժել եմ: Պատասխանի ժամանակ ունեմ: Հայաստանում իմ, իմ դիրքորոշման հանդեպ շատ չեզոք են: Ինձ ժամանակ են տալիս և չեն շտապեցնում», ասել է Յուրչենկոն:

Նմանատիպ նյութեր