27523 դիտում
14:36 15-11-2015
Ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերեցին «գիշերային չղջիկներին» և գողացված ապրանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշեն բաժանմունքի աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել են 3 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են` Արարատի մարզի Բերքաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Ղազարյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Կարեն Խարատրյանը և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Ահարոն Անտոնյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում գիշերը ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցի 41ա վագոն-տնակի մոտ անհայտ անձինք գողություն են կատարում:
Այնտեղ կայանված Opel Astra G մակնիշի 34 FQ 981 համարանիշի ավտոմեքենան ամբողջովին թալանել են` իրենց hետ տանելով առջևի և հետևի լուսարձակները, գազի բալոնը, էլեկտրական մարկտկոցը, պահեստային անվադողը և էլեկտրահաշվիչը:
Մինչ հանցագործները` գոհ իրենց թալանից, ավարով կհեռանային դեպքի վայրից` ոստիկանները օպերատիվ տվյալ են ստանում, որ նրանք դեպքի վայրից գնացել են դեպի Դավիթաշեն գյուղի ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում գողություն կատարող եռյակը չի հասցնում երկար ճանապարհորդել և մեկ այլ ավտոմեքենայով բռնվում են ոստիկանների կողմից:
Հայտնաբերվում է գողունը, իսկ Հ. Ղազարյանի մոտ կրփազենքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Opel-ի տուժած վարորդ, 42-ամյա Արշակ Շուխյանը ասում էր. «15 տարուց ավելի է` մեքենան առանց խոչընդոտի կանգնեցում եմ այստեղ: Անգամ դռներն ենք բաց թողնում: Մեր հարևանների մեջ էնպես է դրվածքը դրված, որ դռները բաց ենք նույնիսկ քնում: Ում մտքով կանցներ, որ մի քանի րոպեում մեքենաս կթալանեին, բայց նաև ուրախացանք, որ ոստիկանությունը 5 րոպեում բռնեց դրանց»:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանությունը ունի կասկածներ, որ եռյակը հնարավոր է նմանատիպ գործողություններ կատարած լինի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+