211652_close_icon
views-count40659 դիտում article-date 18:37 15-11-2015

Ավտովթար Երևանում. բախվել են մարդատար Газель-ները. կա 8 վիրավոր այդ թվում անչափահասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյմեբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Հալաբյան փողոցում թիվ 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Թաթոս Մնացականյանի վարած մարդատար Газель մակնիշի 1402 S համարանիշի և 43-ամյա Արսեն Հակոբյանի վարած մարդատար Газель մակնիշի 1283 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газель-ների ուղևորները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորները 8 հոգի են և նրանց մեջ կան երեխաներ ովքեր տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ները սպասարկում են Երևան քաղաքի տրանսպորտի թիվ 12 և 74 երթուղիները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր