211652_close_icon
views-count1545 դիտում article-date 12:43 16-11-2015

G-20-ի երկրները պայմանավորվել են ամրացնել սահմանները և ուժեղացնել ավիահաղորդակցության անվտանգությունը

Անթալիայում ընթացող G-20-ի անդամ պետությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պետական սահմաններն ամրապնդելու և ավիահաղորդակցության անվտանգության մակարդակը բարձրացնելու շուրջ, հաղորդում է Reuters-ը: Հայտարարությունը նշված է նախագծային փաստաթղթում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված մի քանի ահաբեկչություններից հետո: G-20-ի անդամ պետությունների մասնակիցները խոստացել են շարունակել ահաբեկչության դեմ պայքարը: Այդ ընթացքում հայտնի է դարձել նաև, որ ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու, ովքեր կասկածվում են փարիզյան ահաբեչություններին մասնակից լինելու մեջ: Ողջ երկրում ընթանում են հակաահաբեկչական ռեյդեր:

Նմանատիպ նյութեր