915 դիտում
13:35 16-11-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 500 հազար դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09–13.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.03 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
[b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
[/b]
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ վարչական տուգանքի որոշում:
[b]Փայտանյութի ապօրինի տեղափոխում
[/b]
Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
[b]Ապօրինի որս
[/b]
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Երևանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 99.5կգ /186հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, <<Զատիկ>> Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Ա. և Պ. Աբրահամյանների և Նոր-Նորքի բարեգործական ճաշարաններ, <<Նորքի տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 25 հատ <<սիգ>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 9.0 կգ./18 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.0հազ. դրամ:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
14:17 13-10-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 450 հազար դրամ
582 դիտում
17:14 29-02-2016
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 444 հազար դրամ
2466 դիտում
21:05 08-08-2016
ՀՀ Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 622 հազար դրամ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր