211652_close_icon
views-count1167 դիտում article-date 16:48 16-11-2015

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կուսումնասիրվեն բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ

ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 34 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ կարճ ժամկետում վերականգնել քամու հետևանքով վնասված ճանապարհային նշանները: Բացի այդ, հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ և մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին խստորեն նախազգուշացնել մշտապես հետևել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը: Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 9 դեպքի մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ: Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 1 դեպքի մասով: 1 հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ապահովված է ջեռուցման համակարգերի անխափան շահագործումը:

Նմանատիպ նյութեր